16:02  ,  9 սեպտեմբերի, 2026

Կուրտուան հրաժարվել է մասնակցել Ազգերի լիգայի հանդիպումներին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հրաժարվել է Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։

«Ես որոշել եմ հանդես չգալ Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում, եթե իհարկե հավաքականի գլխավոր մարզիչը խնդիրներ չունենա դարպասապահների վնասվածքների պատճառով։ Այդ դեպքում կարող են ինձ կանչել ազգային թիմ։

Պատրաստ կլինեմ խաղալ Բելգիայի հավաքակում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ»,- Կուրտուայիխոսքը մեջբերում է HLN-ը։

Ազգերի լիգայի խմբային փուլում Բելգիայի մրցակիցները կլինեն Ֆրանսիան, Իտալիան եւ Թուրքիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news