14:07  ,  8 սեպտեմբերի, 2026

«Բարսելոնան» ունի 1,06 միլիարդ եվրո հասույթ, սակայն տարին փակել է ֆինանսական կորուստով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2025-2026 թվականների մրցաշրջանի արդյունքում գրանցել է ռեկորդային հասույթ՝ 1,06 միլիարդ եվրո։ Սակայն կատալոնական ակումբը երրորդ ֆինանսական տարին անընդմեջ փակել է կորուստով։

Եկամուտի եւ ծախսերի բացասական տարբերությունը կազմել է 18 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։

Բացասական տարբերության հիմնական աղբյուրը ակումբի Barça Productions մեդիաընկերությունն է, որում «Բարսելոնայի» մասնաբաժինը 63 տոկոս է։ Ավարտված ֆինանսական տարում մեդիաընկերության արժեքը նվազել է 23 միլիոն եվրոյով եւ կազմում է 116 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print