14:07 8 սեպտեմբերի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2025-2026 թվականների մրցաշրջանի արդյունքում գրանցել է ռեկորդային հասույթ՝ 1,06 միլիարդ եվրո։ Սակայն կատալոնական ակումբը երրորդ ֆինանսական տարին անընդմեջ փակել է կորուստով։
Եկամուտի եւ ծախսերի բացասական տարբերությունը կազմել է 18 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։
Բացասական տարբերության հիմնական աղբյուրը ակումբի Barça Productions մեդիաընկերությունն է, որում «Բարսելոնայի» մասնաբաժինը 63 տոկոս է։ Ավարտված ֆինանսական տարում մեդիաընկերության արժեքը նվազել է 23 միլիոն եվրոյով եւ կազմում է 116 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.