13:42  ,  7 սեպտեմբերի, 2026

«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց 21-ամյա Էսպոզիտոյի հետ

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» երկարաձգեց համագործակցությունը թիմի իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի հետ։

21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2032թ․ հունիսի 30-ը, հաղորդում է միլանյան ակումբի կայքը։

Այս մրցաշրջանում Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն Իտալիայի Ա Սերիայի առաջնությունում անցկացրել է երեք խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news