10:05  ,  7 սեպտեմբերի, 2026

«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ․ Զախարյանը պետք է համբերատար լինի և սպասի իր հնարավորությանը

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն խոսել է իր ղեկավարած թիմի ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղի մասին։

«Զախարյանը լավ նախամրցաշրջանային պատրաստություն է անցել։ Ես բազմիցս մտածել եմ նրան փոխարինման դուրս բերելու մասին։ Ցավոք նրա համար, վերջին խաղերում որոշումները նրա օգտին չէին։ Նա պետք է համբերատար լինի և սպասի իր հնարավորությանը։ Վստահ եմ, որ նա կցուցադրի իր լավագույն խաղը, երբ հնարավորություն ընձեռվի», - Մատարացոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Զախարյանը մասնակցել է մեկ հանդիպման՝ «Բետիսի» դեմ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։ Նա խաղադաշտում անցկացրել է երեք րոպե։ Զախարյանի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news