10:05 7 սեպտեմբերի, 2026Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն խոսել է իր ղեկավարած թիմի ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի խաղի մասին։
«Զախարյանը լավ նախամրցաշրջանային պատրաստություն է անցել։ Ես բազմիցս մտածել եմ նրան փոխարինման դուրս բերելու մասին։ Ցավոք նրա համար, վերջին խաղերում որոշումները նրա օգտին չէին։ Նա պետք է համբերատար լինի և սպասի իր հնարավորությանը։ Վստահ եմ, որ նա կցուցադրի իր լավագույն խաղը, երբ հնարավորություն ընձեռվի», - Մատարացոյի խոսքը մեջբերում է AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Զախարյանը մասնակցել է մեկ հանդիպման՝ «Բետիսի» դեմ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։ Նա խաղադաշտում անցկացրել է երեք րոպե։ Զախարյանի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.