19:40  ,  2 սեպտեմբերի, 2026

«Ռեալ Սոսիեդադի» մարզական տնօրենը՝ Զախարյանի մասին. Եկել է արդյունք ցույց տալու ժամանակը

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» մարզական տնօրեն Էրիկ Բրետոսը խոսել է թիմի 23-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

«Առաջին տարում Զախարյանը ցույց տվեց, թե ինչ որակներ ունի, հետո սկսվեցին վնասվածքների հետ կապված խնդիրները, իսկ անցած տարին մեծ հիասթափություն էր բոլորիս համար։ Ես խոսեցի նրա հետ եւ ասացի, որ մենք համբերատար ենք, բայց արդեն եկել է արդյունք ցույց տալու ժամանակը։ Ամեն ինչին սահման կա։

Հիմա նա առանցքային դեր չունի թիմում, քանի որ դրա համար պետք է ցուցադրել կայուն խաղ եւ օգտագործել շանսը, երբ այն հայտնվում է։ Զախարյանի տաղանդն ու ունակությունները ոչ ոք  կասկածի տակ չի դնում»,- Բրետոսի խոսքը մեջբերում է  Mundo Deportivo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է մեկ հանդիպման «Բետիսի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։ Նրա պայմանագիրը «Ռեալ Սոսիեդադի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում