17:04  ,  2 սեպտեմբերի, 2026

Ֆրանսիայում ձերբակալվել է Մբապեի առեւանգումը նախապատրաստած տղամարդ

Ֆրանսիայում ձերբակալվել է 18-ամյա տղամարդ, որը նախապատրաստել է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի վրա հարձակում եւ առեւանգում, հաղորդում է Le Parisien-ը։ Տղամարդն ունեցել է նաեւ հանցակիցներ, որոնք հետախուզման մեջ են։ Նրանք նախապատրաստել են նաեւ այլ հայտնի մարդկանց առեւանգում։

Կիլիան Մբապեն «Մոնակոյի» սան է, 2017-2024-ին հանդես է եկել փարիզյան ՊՍԺ-ում, այնուհետեւ տեղափոխվել է «Ռեալ», որի կազմում դարձել է Եվրոպայի սուպերգավաթակիր, նվաճել է Միջմայրցամաքային գավաթը։

Մբապեն 2018-ին Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, 2022-ին՝ աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print