15:09 1 սեպտեմբերի, 2026Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 7-ը ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Ընդունելության վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 7։
Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը , ինչպես նաև տևողությունը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։
Անցկացման վայրը՝ Երևան։
Պահանջվող փաստաթղթեր․
Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, որը անհրաժեշտ է լրացնել:
Անձնագիր,
3x4 չափի նկար,
Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ֆիզիկական տարատեսակ վարժություններով,
Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,
Առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ
Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները հարկավոր է ընդունելության համար սահմանված ժամանակահատվածում ուղարկել ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին:
Դասընթացներն անվճար են։
Դիմելու համար պարտադիր պայմաններ
Դասընթացի բովանդակությունը
Դասընթացների մասնակիցները կուսումնասիրեն Ֆուտբոլ Խաղի Կանոնները, Ֆուտզալ խաղի կանոնները, կծանոթանան մրցավարության մեթոդիկային, կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը, կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։
Գնահատման ընդհանուր չափանիշներ
Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, ովքեր բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.