19:07  ,  27 օգոստոսի, 2026

ԵԼ. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում կընդունի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

Երեւանյան թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հրապարակել է մեկնարկային կազմը։

«Արարատ-Արմենիա». Բրավիմ, Օլիվեյրա, Բուենո, Բանժակի, Գրիգորյան, Մուրադյան, Վիլսոն, Մալիս, Բենի, Սերոբյան, Լիմա։

Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին: 

Առաջին խաղում գլխավորած թիմը խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:

«Արարատ-Արմենիան» ապահովել է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News