11:04  ,  27 օգոստոսի, 2026

Poland Open. Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր

Լեհաստանում անցկացվող ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայ ըմբիշը եզրափակչում 7։0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին:

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվել է եզրափակչում և դարձել 2-րդ մրցանակակիր:

72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեդալ չեն նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում