10:36  ,  27 օգոստոսի, 2026

ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, հաղորդում է RMC Sport-ը։

29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Փարիզյան ակումբը ցանկանում է երկարաձգել այն մեկ կամ երկու տարով։

Դեմբելեն 2023-ի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 22 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Անցած տարի նա արժանացավ «Ոսկե գնդակի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում