10:36 27 օգոստոսի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, հաղորդում է RMC Sport-ը։
29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Փարիզյան ակումբը ցանկանում է երկարաձգել այն մեկ կամ երկու տարով։
Դեմբելեն 2023-ի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 22 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Անցած տարի նա արժանացավ «Ոսկե գնդակի»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.