28-ամյա ֆրանսիացի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն իտալական «Միլանից» կվերադառնա գերմանական «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Կողմերը համաձայնության են հասել մեկ տարվա վարձակալության պայմանագրի վերաբերյալ։ «ՌԲ Լայպցիգը» կվճարի 4 միլիոն եվրո։
Հաջորդ ամռանը գերմանական ակումբը հնարավորություն կունենա 28 միլիոն եվրոյով գնել Նկունկուի տրանսֆերային իրավունքը։
Նկունկուն «ՌԲ Լայպցիգում» հանդես է եկել 2019-2023 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»։ Անցած տարվա ամռանը «Միլանը» նրա տրանսֆերի համար անգլիական ակումբին վճարել էր 37 միլիոն եվրո։
Նկունկուն «Միլանի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի