13:06 25 օգոստոսի, 202628-ամյա ֆրանսիացի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն իտալական «Միլանից» կվերադառնա գերմանական «ՌԲ Լայպցիգ», հաղորդում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Կողմերը համաձայնության են հասել մեկ տարվա վարձակալության պայմանագրի վերաբերյալ։ «ՌԲ Լայպցիգը» կվճարի 4 միլիոն եվրո։
Հաջորդ ամռանը գերմանական ակումբը հնարավորություն կունենա 28 միլիոն եվրոյով գնել Նկունկուի տրանսֆերային իրավունքը։
Նկունկուն «ՌԲ Լայպցիգում» հանդես է եկել 2019-2023 թվականներին, այնուհետեւ տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»։ Անցած տարվա ամռանը «Միլանը» նրա տրանսֆերի համար անգլիական ակումբին վճարել էր 37 միլիոն եվրո։
Նկունկուն «Միլանի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.