Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը 2026/27 մրցաշրջանում հանդես կգա հունական «ԳԱՍ Անդրոգեաս» ակումբում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում ևս Մանուչարյանը հանդես է եկել Հունաստանում՝ «Օլիմպիակոս Վոլու» ակումբի կազմում՝ մեկ խաղում միջինը գրանցելով 19.4 միավոր, 12.9 ռեբաունդ, 2.5 ասիստ և 2.1 խլում։
Կարիերայի ընթացքում Ինգան հանդես է եկել նաև Հայաստանի, Լատվիայի և Ղազախստանի ակումբներում։ Ղազախստանում նա երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն և ճանաչվել եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:38 , 20 հոկտեմբերի
23:45 , 19 հոկտեմբերի
22:06 , 19 հոկտեմբերի
21:18 , 19 հոկտեմբերի
21:09 , 19 հոկտեմբերի
20:12 , 19 հոկտեմբերի
19:03 , 19 հոկտեմբերի 
18:06 , 19 հոկտեմբերի
17:01 , 19 հոկտեմբերի
16:11 , 19 հոկտեմբերի