00:38  ,  24 օգոստոսի, 2026

ՊՍԺ-ն խուսափեց պարտությունից Ֆերան Տորեսի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռենին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսում «Ռենից» աչքի ընկան լեհ կիսապաշտպան Սեբաստաին Շիմանսկին եւ ֆրանսիացի հարձակվող Էստեբան Լեպոլը։

Վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայից» տեղափոխված իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

Երկու գոլային փոխանցումն էլ Տորեսին կատարեց իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 2:2 (տեսանյութ)

Սեբաստիան Շիմանսկի, 9, Էստեբան Լեպոլ, 38 - Ֆերան Տորես, 71, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news