21:42  ,  21 օգոստոսի, 2026

ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը փայլուն մրցելույթներով արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժության եզրափակիչում 18-ամյա Համլետ Մանուկյանը վաստակեց 15.000 միավորով: Աշխարհի եւ Եվրոյաի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14.900 միավորով երրորդն է:

Եվրոպայի չեպիոնի տիտղոսը 15.133 միավորով նվաճեց իտալացի Գաբրիելե Տարգետեն:

Որակավորման փուլում Համլետ Մանուկյանը վաստակել էր 14.733 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.766 միավոր:

2025 թ. մայիսին Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Համլետ Մանուկյանը տիտղոսը նվաճել էր 14.766 միավորով, Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալակիր է դարձել 14.733 միավորով:

Քիչ անց կմեկնարկի օղակների վարժության եզրափակիչը, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյան եւ Արթուր Ավետիսյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում