21:42 21 օգոստոսի, 2026Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը փայլուն մրցելույթներով արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժության եզրափակիչում 18-ամյա Համլետ Մանուկյանը վաստակեց 15.000 միավորով: Աշխարհի եւ Եվրոյաի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14.900 միավորով երրորդն է:
Եվրոպայի չեպիոնի տիտղոսը 15.133 միավորով նվաճեց իտալացի Գաբրիելե Տարգետեն:
Որակավորման փուլում Համլետ Մանուկյանը վաստակել էր 14.733 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.766 միավոր:
2025 թ. մայիսին Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Համլետ Մանուկյանը տիտղոսը նվաճել էր 14.766 միավորով, Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալակիր է դարձել 14.733 միավորով:
Քիչ անց կմեկնարկի օղակների վարժության եզրափակիչը, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյան եւ Արթուր Ավետիսյան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.