19:02  ,  21 օգոստոսի, 2026

Պաբլո Գարսիա․ Ֆուտբոլը խիզախության, հավատի և քրտնաջան աշխատանքի մասին է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ներկայացրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիայի մտքերը․

«Ֆուտբոլը խիզախության, հավատի և քրտնաջան աշխատանքի մասին է։ «Նոա» ՖԱ-ում ամեն օր պահանջելու ենք այս գործոնները՝ թե՛ ինքներս մեզնից, թե՛ ակումբի խաղաշապիկը կրող յուրաքանչյուր ֆուտբոլիստից»։

Պաբլո Գարսիան փոխարինել է խորվաթ Սանդրո Պերկովիչին։

49-ամյա Պաբլո Գարսիան մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ։

3 մրցաշրջան անընդմեջ նրա գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր։

Մարզչական կարիերայի ընթացքում նա աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Պաբլո Գարսիան հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», իտալական «Միլանում», իսպանական «Օսասունայում», «Սելտայում», նաև Ուրուգվայի ազգային հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News