— Olympiacos FC (@olympiacosfc) August 18, 2026
Հայաստանի հավաքականի 27-ամյա եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխվեց Հունաստանի փոխչեմպիոն «Օլիմպիակոս», որը սոցիալական ցանցերում նրա մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։
Նաիր Թիկնիզյանը երեկ էր ժամանել Հունաստան եւ բուժզննում անցնելուց հետո պետք է կնքեր չորս տարվա պայմանագիր, որի մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել։ Տրանսֆերի գումարը կկազմի 5 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն։
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցրվենա Զվեզդան» չկարողացավ հաղթահարել իսրայելական «Հապոելի» արգելքը։
«Օլիմպիակոսը» նույնպես դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից՝ որակավորման երրորդ փուլում պարտվելով հոլանդական ՆԵԿ-ին։ Հունական թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Հունաստանի Սուպերլիգայի առաջին տուրում «Օլիմպիակոսը» օգոստոսի 22-ին կընդունի «Ատրոմիտոսին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի