12:11  ,  17 օգոստոսի, 2026

Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան եւ պայմանագիր կկնքի «Օլիմպիակոսի» հետ

Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան եւ բուժզննում անցնելուց հետո չորս տարվա պայմանագիր կկնքի Հունաստանի փոխչեմպիոն «Օլիմպիակոսի» հետ, հաղորդում է հունական protothema.gr-ն։ Տրանսֆերի գումարը կկազմի 5 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցրվենա Զվեզդան» չկարողացավ հաղթահարել իսրայելական «Հապոելի» արգելքը։

«Օլիմպիակոսը» նույնպես դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից՝ որակավորման երրորդ փուլում պարտվելով հոլանդական ՆԵԿ-ին։ Հունական թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News