00:49  ,  17 օգոստոսի, 2026

Ֆրանսիայի սուպերգավաթ․ «Լանսը» պարտության մատնեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

«Լանսը» նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։ Լանսում տեղի ունեցած խաղում երկրի գավաթակիրը 1:0 հաշվով պարտության մատնեց չեմպիոն ՊՍԺ-ին (տեսանյութ

Միակ գոլը 32-րդ րոպեին խփեց 33-ամյա ֆրանսիացի հարձակվող Ֆլորիան Տովենը։

39-րդ րոպեին «Լանսը» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց 18-ամյա ֆրանսիացի պաշտպան Կիլիան Անտոնիոն։

87-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ՊՍԺ-ի 24-ամյա պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։

«Լանսն» առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news