15:12  ,  10 օգոստոսի, 2026

«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունի (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 23-ամյա դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչ այս նա հանդես է եկել Երեւանի «Արարատում»:

«Բարի գալուստ «Արարատ-Արմենիա», Անդրանիկ»,- գրված է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայում կմրցի «Ցելյեի» հետ:

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English