Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց շվեյցարական «Սյոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։
Աբովյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց «Նոայի» 29-ամյա պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։
13-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սյոնի» 20-ամյա շվեյցարացի հարձակվող Ուինսլի Բոտելին։
20-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո աչքի ընկավ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։
26-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Սյոնի» 26-ամյա շվեյցարացի պաշտպան Նիաս Հեֆթին։
57-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց 25-ամյա մալթացի հարձակվող Իլյաս Շուարեֆը։
65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի մոտ վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Նոայի» 27-ամյա ֆրանսիացի պաշտպան Սթոն Մամբոն։
Պատասխան հանդիպումը Շվեյցարիայում տեղի կունենա օգոստոսի 13-ին։
«Նոան» «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ որակավորման փլեյ-օֆֆում կմրցի հոլանդական «Այաքսի» եւ իռլանդական «Շելբուրնի» դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի