21:55 6 օգոստոսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունեց շվեյցարական «Սյոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2։
Աբովյան քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց «Նոայի» 29-ամյա պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։
13-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սյոնի» 20-ամյա շվեյցարացի հարձակվող Ուինսլի Բոտելին։
20-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո աչքի ընկավ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։
26-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Սյոնի» 26-ամյա շվեյցարացի պաշտպան Նիաս Հեֆթին։
57-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց 25-ամյա մալթացի հարձակվող Իլյաս Շուարեֆը։
65-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի մոտ վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Նոայի» 27-ամյա ֆրանսիացի պաշտպան Սթոն Մամբոն։
Պատասխան հանդիպումը Շվեյցարիայում տեղի կունենա օգոստոսի 13-ին։
«Նոան» «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ որակավորման փլեյ-օֆֆում կմրցի հոլանդական «Այաքսի» եւ իռլանդական «Շելբուրնի» դիմակայության հաղթողի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.