18:32  ,  6 օգոստոսի, 2026

Յան Դիոմանդեն՝ «Ռեալի» խաղացող

Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվող Յան Դիոմանդեն գերմանական «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2033թ․ հունիս, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի գումարը կկազմի 125 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը հետագայում կարող է ստանալ նաեւ 15 միլիոն եվրո բոնուս։

Անցած մրցաշրջանում Դիոմանդեն «ՌԲ Լայպցիգի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Դիոմանդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news