18:32 6 օգոստոսի, 2026Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվող Յան Դիոմանդեն գերմանական «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2033թ․ հունիս, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի գումարը կկազմի 125 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը հետագայում կարող է ստանալ նաեւ 15 միլիոն եվրո բոնուս։
Անցած մրցաշրջանում Դիոմանդեն «ՌԲ Լայպցիգի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Դիոմանդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.