21:55  ,  4 օգոստոսի, 2026

Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» կամային հաղթանակը «Ցելիեի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) առաջին խաղում ընդունեց սլովենական «Ցելիեին»։ Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

21-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց հյուրերի 24-ամյա սլովենացի կիսապաշտպան Սվիտ Սեշլարը (տեսանյութ

38-րդ րոպեին 23-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը հեռվից փայլուն իրացրեց տուգանային հարվածը՝ գրավելով մրցակցի դարպասը (տեսանյութ

Երկրորդ խաղակեսում երեւանյան թիմը հասավ հաղթանակի։ 70-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը խփեց 31-ամյա բրազիլացի հարձակվող Կառլոս Ֆրանսան (տեսանյութ

Պատասխան հանդիպումը Սլովենիայում տեղի կունենա օգոստոսի 11-ին։

Այս դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Միելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News