18:05  ,  3 օգոստոսի, 2026

ՀՖՖ-ի մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Ռակուվ» - «Համարբյու» հանդիպումը կսպասարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ 4-րդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է: VAR-ի սենյակում կաշխատեն Վիլլի Դելաժոդը (Ֆրանսիա) և Արտեմ Գասպարյանը։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին Լեհաստանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news