00:17  ,  31 հուլիսի, 2026

ԿԼ. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով չկարողացավ հաղթահարել «Կլուժի» արգելքը եւ դուրս մնաց պայքարից

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում հյուրընկալվեց  «ՉՖՌ Կլուժին»:

Վահե Գեւորգյանի գլխավորած թիմը պարտվեց 0:3 հաշվով:

«ՉՖՌ Կլուժի» կազմում 3-րդ րոպեին աչքի ընկավ 30-ամյա խորվաթ կիսապաշտպան Կարլո Մուխարը: Նրան փոխանցում կատարեց 33-ամյա սերբ հարձակվող Ստեֆան Դրաժիչը:

12-րդ րոպեին «Ալաշկերտի» կենտրոնական պաշտպան 23-ամյա բրազիլացի պաշտպան Սեզարը վերջին հույսի խաղում խախտում թույլ տվեց, կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից: «Ալաշկերտը» մնաց 10 խաղացողով:

45-րդ րոպեին դաշտի տերերը կրկնապատկեցին հաշիվը: 25-ամյա ռումինացի կիսապաշտպան Ալին Ֆիկա փոխանցումն արդյունավետ օգտագործեց 28-ամյա հարձակվող Կոսովոյից Մերիտոն Կորենիցան:

77-րդ րոպեին ռումինական ակումբի երրորդ գոլը փոխեց կիսապաշտպան Ալին Ֆիկան, որին փոխանցում կատարեց գերմանացի 35-ամյա պաշտպան Քրիստոֆեր Բրաունը:

«Ալաշկերտը» Երեւանում  «Կլուժի» հետ խաղացել էր 1:1 հաշվով եւ 1:4 հաշվով դուրս մնաց պայքարից:

 Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 0:3 (առաջին խաղ՝ 1:1)

-Կարլո Մուխար, 3, Մերիտոն Կորենիցա, 45, Ալին Ֆիկա, 77

Հեռացում՝ Սեզար («Ալաշկերտ»), 12 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում