Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Մոլդովական «Զիմբրուի» հետ պատասխան խաղում երեւանյան թիմը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հաղթեց 2:1 հաշվով:
Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի եւ «Նոայի» կիսապաշտպան 24-ամյա Գոռ Մանվելյանը, որին փոխանցում կատարեց 29-ամյա խորվաթ կիսապաշտպան Մարին Յակոլիշը:
Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին «Նոայի» 29-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Գուստավո Սանգարեն, պորտուգալացի կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրա արդյունավետ փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը:
76-րդ րոպեին «Զիմբրուի» կազմում աչքի ընկավ 23-ամյա մոլդովացի պաշտպան Ալեքսանդրու Գուտիումը:
«Նոան» Մոլդովայում «Զիմբրուի» հետ խաղացել էր 1:1 հաշվով եւ հաջորդ փուլում կմրցի ԲԱՏԷ (Բելառուս) - «Սյոն» (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Նոա» (Հայաստան) - «Զիմբրու» (Մոլդովա) - ՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
Գոռ Մանվելյան, 31, Գուստավո Սանգարե, 47 – Ալեքսանդրու Գուտիում, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:06 , 5 հոկտեմբերի
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի