18:38  ,  29 հուլիսի, 2026

Մ-17 ԱԱ. Գեւորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո, վիդեո)

Գեւորգ Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

51 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց վրացի Սաբա Աբաշիձեի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

Առաջին մրցափուլում Հարությունյանը մեկ միավորի առավելություն ստացավ մրցակցի պասիվության համար եւ վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Գեւորգ Հարությունյանը գլորեց մրցակցին: Առաջին մրցափուլն ավարտվեց 3:0 հաշվով՝ Գեւորգ Հարությունյանի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը շարունակեց գոտեմարտել նույն ակտիվությամբ եւ մրցակցին հնարավորություն չտվեց վերեւից աշխատելու: Գորգի մրցավարը հայ ըմբիշին պարտեր չնստացրեց:  Երկրորդ մրցափուլում Հարությունյանը եւս մեկ միավոր վաստակեց՝ մրցակցին աշխատանքային գոտուց հանելով: Վերջնամասում մրցակցին հաջողվեց գլորել Հարությունյանին, բայց մրցավարները չհաշվեցին: Վրացական կողմը բողոքարկեց, մրցավարները նորից չբավարեցին եւ մեկ միավոր ավելացրին Գեւորգ Հարությունյանի հաշվին:

Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 55 վայրկյանում  8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Սանդոր Դանիել Կուրդիի հետ: Քառորդ եզրափակիչում ադրբեջանցու հետ գոտեմարտում Հարությունյանը պարտվեց անորոշ մրցավարության պայմաններում: Ադրբեջանցի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ եւ Գեւորգ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ:

Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 7:6 հաշվով առավելության հասավ ղազախ Կուանիշբեկ Ժանգաժոլին:

Քիչ անց ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող Ջանես Նազարյանը (71 կգ):

Հուլիսի 28-ին Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել Արարատ Ավետիսյանը (48 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում