18:38 29 հուլիսի, 2026Գեւորգ Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
51 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց վրացի Սաբա Աբաշիձեի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:
Առաջին մրցափուլում Հարությունյանը մեկ միավորի առավելություն ստացավ մրցակցի պասիվության համար եւ վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Գեւորգ Հարությունյանը գլորեց մրցակցին: Առաջին մրցափուլն ավարտվեց 3:0 հաշվով՝ Գեւորգ Հարությունյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը շարունակեց գոտեմարտել նույն ակտիվությամբ եւ մրցակցին հնարավորություն չտվեց վերեւից աշխատելու: Գորգի մրցավարը հայ ըմբիշին պարտեր չնստացրեց: Երկրորդ մրցափուլում Հարությունյանը եւս մեկ միավոր վաստակեց՝ մրցակցին աշխատանքային գոտուց հանելով: Վերջնամասում մրցակցին հաջողվեց գլորել Հարությունյանին, բայց մրցավարները չհաշվեցին: Վրացական կողմը բողոքարկեց, մրցավարները նորից չբավարեցին եւ մեկ միավոր ավելացրին Գեւորգ Հարությունյանի հաշվին:
Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 55 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Սանդոր Դանիել Կուրդիի հետ: Քառորդ եզրափակիչում ադրբեջանցու հետ գոտեմարտում Հարությունյանը պարտվեց անորոշ մրցավարության պայմաններում: Ադրբեջանցի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ եւ Գեւորգ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ:
Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 7:6 հաշվով առավելության հասավ ղազախ Կուանիշբեկ Ժանգաժոլին:
Քիչ անց ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող Ջանես Նազարյանը (71 կգ):
Հուլիսի 28-ին Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել Արարատ Ավետիսյանը (48 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.