Գեւորգ Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
51 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց վրացի Սաբա Աբաշիձեի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:
Առաջին մրցափուլում Հարությունյանը մեկ միավորի առավելություն ստացավ մրցակցի պասիվության համար եւ վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Գեւորգ Հարությունյանը գլորեց մրցակցին: Առաջին մրցափուլն ավարտվեց 3:0 հաշվով՝ Գեւորգ Հարությունյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը շարունակեց գոտեմարտել նույն ակտիվությամբ եւ մրցակցին հնարավորություն չտվեց վերեւից աշխատելու: Գորգի մրցավարը հայ ըմբիշին պարտեր չնստացրեց: Երկրորդ մրցափուլում Հարությունյանը եւս մեկ միավոր վաստակեց՝ մրցակցին աշխատանքային գոտուց հանելով: Վերջնամասում մրցակցին հաջողվեց գլորել Հարությունյանին, բայց մրցավարները չհաշվեցին: Վրացական կողմը բողոքարկեց, մրցավարները նորից չբավարեցին եւ մեկ միավոր ավելացրին Գեւորգ Հարությունյանի հաշվին:
Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 55 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Սանդոր Դանիել Կուրդիի հետ: Քառորդ եզրափակիչում ադրբեջանցու հետ գոտեմարտում Հարությունյանը պարտվեց անորոշ մրցավարության պայմաններում: Ադրբեջանցի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ եւ Գեւորգ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ:
Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 7:6 հաշվով առավելության հասավ ղազախ Կուանիշբեկ Ժանգաժոլին:
Քիչ անց ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի Մ-17 աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող Ջանես Նազարյանը (71 կգ):
Հուլիսի 28-ին Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել Արարատ Ավետիսյանը (48 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 27 նոյեմբերի
02:02 , 27 նոյեմբերի
01:57 , 27 նոյեմբերի
00:45 , 27 նոյեմբերի
23:36 , 26 նոյեմբերի 
22:24 , 26 նոյեմբերի
21:28 , 26 նոյեմբերի
20:36 , 26 նոյեմբերի
19:27 , 26 նոյեմբերի 
18:52 , 26 նոյեմբերի