Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ պատասխան խաղում երեւանյան թիմը Դուբլինում պարտվեց 1:2 հաշվով։
Պորտուգալացի Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմի միակ գոլը վերջնամասում խփեց 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման (տեսանյութ)։
«Արարատ-Արմենիան» տանը հաղթել էր 2:0 հաշվով եւ հաջորդ փուլում կմրցի Սլովենիայի «Ցելիեի» հետ, որը պայքարից դուրս թողեց ալբանական «Էգնատիային»։
«Արարատ-Արմենիան» ապահովեց մասնակցությունն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)
Մեթյու Հիլի, 12, Աարոն Գրին, 37 - Սանդրո Լիմա, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի