ՉԼ․ Լիմայի գոլն «Արարատ-Արմենիային» դուրս բերեց հաջորդ փուլ (տեսանյութ)

00:56   29 հուլիսի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ  պատասխան խաղում երեւանյան թիմը Դուբլինում պարտվեց 1:2 հաշվով։

Պորտուգալացի Մանուել Տուլիպայի ղեկավարած թիմի միակ գոլը վերջնամասում խփեց 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման (տեսանյութ)։

«Արարատ-Արմենիան» տանը հաղթել էր 2:0 հաշվով եւ հաջորդ փուլում կմրցի Սլովենիայի «Ցելիեի» հետ, որը պայքարից դուրս թողեց ալբանական «Էգնատիային»։

«Արարատ-Արմենիան» ապահովեց մասնակցությունն առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)

Մեթյու Հիլի, 12, Աարոն Գրին, 37 - Սանդրո Լիմա, 74



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.