ԱԱ-2026-ի լավագույն գոլի հեղինակը

20:40   27 հուլիսի, 2026

Կաբո Վերդեի հավաքականի եւ թուրքական «Տրաբզոնսպորի» պաշտպան Սիդնի Կաբրալը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մրցանակին հավակնել են նաեւ Էլդոր Շոմուրոդովը (Ուզբեկստան), Վիլսոն Իզիդորը (Հայիթի), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Լիոնել Մեսին (Արգենտինա), Ջուդ Բելինգեմը (Անգլիա) եւ Ֆերան Տորեսը (Իսպանիա)։

ԱԱ-2026-ում  1/16 եզրափակիչի Կաբո Վերդե – Արգենտինա դիմակայությունն ավարտվել էր հարավամերիկացիների հաղթանակով լրացուցիչ ժամանակում (3:2): Կաբրալը 103-րդ րոպեին դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.