09:19  ,  26 հուլիսի, 2026

Հրաձգության ԱԱ. Հայաստանը նվաճեց 9 մեդալ

Հրաձգության Հայաստանի թիմը 9 մեդալ է նվաճեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում:

Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոններ դարձան Հայկ Մինասյանը եւ Գոռ Խաչատրյանը։

Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւում տղամարդկանց թիմային պայքարում աշխարհի չեմպիոն դարձավ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան եւ Հովհաննես Մարգարյան եռյակը:

Երիտասարդների աշխարհի առաջնությունում Աիդա Ազատյանը դարձավ կրկնակի ոսկե մեդալակիր:

Խառը վազք մրցաձեւում թիմային պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան եւ Հովհաննես Մարգարյան եռյակը:

Անհատական պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Հայկ Մինասյան, իսկ  Մինասյան, Խաչատրյան, Մարգարյան թիմը եւս երկու բրոնզե մեդալներ նվաճեց 50 մետր խառը եւ նորմալ վազք մրցաձեւերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print