09:19 26 հուլիսի, 2026Հրաձգության Հայաստանի թիմը 9 մեդալ է նվաճեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված շարժվող թիրախ մրցաձեւի աշխարհի առաջնությունում:
Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոններ դարձան Հայկ Մինասյանը եւ Գոռ Խաչատրյանը։
Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւում տղամարդկանց թիմային պայքարում աշխարհի չեմպիոն դարձավ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան եւ Հովհաննես Մարգարյան եռյակը:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Աիդա Ազատյանը դարձավ կրկնակի ոսկե մեդալակիր:
Խառը վազք մրցաձեւում թիմային պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան եւ Հովհաննես Մարգարյան եռյակը:
Անհատական պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Հայկ Մինասյան, իսկ Մինասյան, Խաչատրյան, Մարգարյան թիմը եւս երկու բրոնզե մեդալներ նվաճեց 50 մետր խառը եւ նորմալ վազք մրցաձեւերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.