16:26  ,  24 հուլիսի, 2026

Կլոպը գլխավորեց Գերմանիայի հավաքականը

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ, 59-ամյա գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը նշանակվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030 թվականը։ Կլոպի մարզչական շտաբում ընդգրկվել են գերմանացի մասնագետներ Պետեր Կրավիցը, Պեպեյն Լեյնդերսը եւ Սվեն Բենդերը։

Յուրգեն Կլոպը 2015-2024 թվականներին անգլիական «Լիվերպուլը» ղեկավարելուց հետո չուներ մարզչական աշխատանք։ Հավաքականում Կլոպը փոխարինեց է Յուլիան Նագելսմանին, որը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Պարագվայի հավաքականից կրած պարտությունից հետո հրաժարական էր տվել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news