16:26 24 հուլիսի, 2026«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ, 59-ամյա գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը նշանակվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030 թվականը։ Կլոպի մարզչական շտաբում ընդգրկվել են գերմանացի մասնագետներ Պետեր Կրավիցը, Պեպեյն Լեյնդերսը եւ Սվեն Բենդերը։
Յուրգեն Կլոպը 2015-2024 թվականներին անգլիական «Լիվերպուլը» ղեկավարելուց հետո չուներ մարզչական աշխատանք։ Հավաքականում Կլոպը փոխարինեց է Յուլիան Նագելսմանին, որը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Պարագվայի հավաքականից կրած պարտությունից հետո հրաժարական էր տվել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.