13:12  ,  24 հուլիսի, 2026

Հայաստանի Մ-18 հավաքականը պարտվեց Կոսովոյին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության А խմբի վերջին խաղում մրցեց Կոսովոյի թիմի հետ: Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը պարտվեց 65:90 հաշվով։

Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը Էնթոնի Սարգսյանն էր, որը վաստակեց 22 միավոր, կատարեց 8 ռեբաունդ եւ գրանցեց 29 արդյունավետության ցուցանիշ։

Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները խմբային փուլում կշարունակի պայքարը 5-8-րդ տեղերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print