22:38  ,  22 հուլիսի, 2026

Հայաստանի Մ-18 հավաքականը պարտվեց Անդորրայի թիմին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում հանդիպեց Անդորրայի թիմի հետ: Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը անդորրացիներին պարտվեց 81:89 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Միքայել Նշանյանն է (EFF 27), որը նաեւ ամենաշատ միավորները վաստակեց՝ 26 միավոր: Նշանյանն իր հաշվին գրանցեց նաեւ 7 ռեբաունդ եւ 4 փոխանցում:

Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի հուլիսի 23-ին, որտեղ կմրցի Կոսովոյի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print