Final preparations for the Bronze Final. #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) July 18, 2026
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար մրցախաղում Անգլիայի հավաքականը Մայամիում (ԱՄՆ) 6:4 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի հավաքականին։
Առաջին խաղակեսում անգլիացիներն առավելության հասան 4:0 հաշվով, ինչը Ֆրանսիայի հակառեկորդն է։ Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Դեքլան Ռայսը։
18-րդ րոպեին աչքի ընկավ «Աստոն Վիլայի» 28-ամյա պաշտպան Էզրի Կոնսան։
37-րդ եւ ավելացված առաջին րոպեին ֆրանսիացիների դարպասը գրավեց «Արսենալի» 24-ամյա հարձակվող Բուկայո Սական։
Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հաշվի տարբերությունը կրճատեց 48-րդ րոպեին (տեսանյութ)։ 54-րդ րոպեին Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։
66-րդ րոպեին Մբապեն դուբլ ձեւակերպեց։ Նա 10 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է՝ 8 գոլ։ Մբապեն 22 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է։
87-րդ րոպեին Անգլիան 11-մետրանոցի իրավունք ստացավ եւ Սական խփեց երրորդ գոլը։
Ավելացված 6-րդ րոպեին ֆրանսիացիների չորրորդ գոլը խփեց ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն։
Ավելացված 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 23-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին։
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում վերջին հանդիպումն անցկացրեց Դիդիե Դեշամը, որը 14 տարում նվաճեց աշխարհի չեմպիոնի, փոխչեմպիոնի եւ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները։
Անգլիան 1966թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսից հետո գրավեց ամենաբարձր տեղը։
Ընթացիկ առաջնության եզրափակիչում հուլիսի 19-ին կմրցեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան ու աշխարհի չեմպիոն Արգենտինան։
ԱԱ-2026, երրորդ տեղի համար հանդիպում
Ֆրանսիա - Անգլիա՝ 4:6 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 48, 66, Բրեդլի Բարկոլա, 54, Ուսման Դեմբելե, 90+6 - Դեքլան Ռայս, 3, Էզրի Կոնսա, 18, Բուկայո Սակա, 37, 45+1, 87, 11մ, Ջուդ Բելինգեմ, 90+8
22 GOLES EN LA HISTORIA DE LOS MUNDIALES
— DAZN Fútbol (@DAZNFutbol) July 18, 2026
Nunca nadie marcó tantos en la Copa del Mundo como Kylian Mbappé #DAZNMundial #FIFAWorldCup pic.twitter.com/fHUcnBlGvN
More history
— England (@England) July 18, 2026
Jude Bellingham's seven goals at this tournament makes him the highest scoring #ThreeLions player in a single @FIFAWorldCup campaign! pic.twitter.com/34feZsShRo
Proud of your efforts this summer, lads pic.twitter.com/b3825xAVmi
— England (@England) July 19, 2026
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի
18:55 , 5 սեպտեմբերի
18:08 , 5 սեպտեմբերի