14:04 14 հուլիսի, 2026Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, 26-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցանկում:
Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» տեղափոխված 26-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 13 գոլի եւ 16 գոլային փոխանցման հեղինակ։
ՌՊԼ-ի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում ընդգրկված Սպերցյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Կրասնոդարում» եւ չորրորդ անգամ է համալրում լավագույնների ցանկը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.