12:07  ,  14 հուլիսի, 2026

Ավելի քան 5 միլիոն երկրպագու պահանջում է հեռացնել Արգենտինայի հավաքականին ԱԱ-2026- ից

Ավելի քան 5 միլիոն երկրպագու պահանջում է հեռացնել Արգենտինայի հավաքականին աշխարհի առաջնությունից, որն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում: Երկրպագուները ստորագրահավաք են անցկացրել եւ ՖԻՖԱ-ին մեղադրում են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի, մասնավորապես, թիմի ավագ Լիոնել Մեսիի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։

«Ինչո՞ւ մյուս հավաքականները պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, եթե հաղթողն արդեն որոշված է։

Հեռացրեք Արգենտինային եւ բոլոր մյուս հավաքականներին հավասար հնարավորություն տվեք»,- նշված է ստորագրահավաքի հայտարարությունում։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Անգլիան: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News