22:26  ,  12 հուլիսի, 2026

ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ-16 հավաքականը նվաճեց տիտղոսը (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթանակով ավարտեց Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում Հայաստանի թիմը 97:68 հաշվով առավելության հասավ Մալթայի հավաքականի նկատմամբ՝ մրցաշարն ավարտելով առանց պարտության։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում