10:29  ,  12 հուլիսի, 2026

Պատանեկան ԱԱ․ Ալեն Զուրաբյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Ալեն Զուրաբյանը դարձավ արծաթե մեդալակիր։

Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող մրցաշարի 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 166 կգ, 176 կգ ու 180 կգ:

Այս ձևում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print