22:33  ,  11 հուլիսի, 2026

ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ-16 թիմը եզրափակիչում է (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակչում Հայաստանի թիմը 82:66 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով (EFF)։ Նա գրանցեց 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո - Մալթա դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում